Էդիթ Պիաֆ
Էդիթ Պիաֆ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Édith Piaf |
Ի ծնե անուն | ֆր.՝ Édith Giovanna Gassion[1] |
Նաև հայտնի է որպես | Édith Piaf |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1915[2][3][4][…] Փարիզ, Ֆրանսիա[5] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1963[2][3][6][…] (47 տարեկան) Գրաս[7] |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] և Grave of Gassion-Piaf |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ, Շանսոնիե, փողոցային կատարող և երգերի հեղինակ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1935-1963 |
Լեյբլ | Pathé-Marconi? և Polydor Records |
Անդամակցություն | Ancient Mystical Order Rosae Crucis?[9] |
Ամուսին | Ժակ Պիլս[10] և Թեոֆանիս Լամբուկաս[11] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Édith Piaf Վիքիպահեստում |
Էդիթ Պիաֆ (ֆր.՝ Édith Piaf, (ֆրանսերեն: ( )), (իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5] - հոկտեմբերի 10, 1963[2][3][6][…], Գրաս[7]), ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի[13]։
Պիաֆի մատուցած երաժշտությունը հաճախ ինքնակենսագրական բնույթ ուներ։ Պիաֆը մասնագիտացված էր շանսոն ժանրում, կատարում էր սիրային տխուր բալլադներ կորստի և թախիծի մասին։ Ամենահայտնի երգերն են «La Vie en rose»-ը (1946), «Non, je ne regrette rien»-ը (1960), «Hymne à l'amour»-ը (1949), «Milord»-ը (1959), «La Foule»-ը (1957), «L'Accordéoniste»-ը (1940) և «Padam, padam...»-ը (1951)։
Մահից հետո (1963 թ․) Պիաֆը հիշատակվել է մի քանի կենսագրականներում և ֆիլմերում, որոնցից են 2007 թվականի օսկարակիր «Վարդագույն կյանք» (ֆր.՝ La Vie en rose) ֆիլմը։ Այսպիսով Պիաֆը դարձել է 20-րդ դարի ամենանշանավոր կատարողներից[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հազարավոր ինքնակենսագրականների՝ Պիաֆի կյանքի մասին շատ բան հայտնի չէ[15]։ Ամբողջական անունը Էդիթ Ջովաննա Գասսիոն է[16]։ Ծնվել է Բելվիլում։ Կա վարկած, որ Պիաֆը լույս աշխարհ է եկել Rue de Belleville 72 հասցեում։ Սակայն, համաձայն ծննդյան վկայականի, նա ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզի 20-րդ թաղամասում գտնվող Տենոն հիվանդանոցում[17]։
Պիաֆին կոչել են ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացի բուժքույր Էդիթ Կավելլիյի։ Վերջինիս մահապատժի ենթարկեցին Պիաֆի ծնվելուց երկու ամիս առաջ՝ ֆրանսիացի զինվորներին գերությունից ազատվելուն օգնելու համար[18]։ Պիաֆը ժարգոնային բառ է, որը նշանակում է ճնճղուկ։ Պիաֆ մականունը նա ստացավ 20 տարի անց։
Էդիթր հայրը՝ Լուի Ալֆոնս Գասսիոն (1881–1944), շրջիկ ակրոբատ էր Նորմանդիայում, նախկինում աշխատել էր թատրոնում։ Լուին Վիկտոր Ալֆոնս Գասսիոյի (1850–1928) և Լեոնտին Լուիզ Դիքեմփսի (հայտնի ինչպես Maman Tine, 1860–1937) որդին էր։ Լեոնտին Լուիզ Դիքեմփսը անբարոյական կին էր, տնօրինում էր հասարակաց տուն Բերնեյում (Նորմանդիա)[19]։
Պիաֆի մայրը Անետա Ջիովաննա Մեիյարն (1895–1945) էր։ Անետայի հայրը ծագումով ֆրանսիացի էր, իսկ մայրը՝ իտալուհի և բերբեր։ Անետան բնիկ Լիվոռնոյից էր։ Աշխատում էր սրճարանում՝ որպես երգչուհի։ Բեմական անունն էր Լինա Մարսա։ Ծնողներն էին Auguste Eugène Maillard (1866–1912) և Էմմա (Aïcha) Սաիդ Բեն Մոհամեդը (1876–1930)՝ Սաիդ Բեն Մոհամեդի (1827–1890)՝ Էս Սուվեյրայում ծնված մարոկկոյաբնակ ակրոբատի և Մուրացանոյում ծնված Մարգարիտա Բրակկոյի դուստրը[20]։ Անետան և Լուին 1929 թվականի հունիսի 4-ին բաժանվեցին[14][21][22][23]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրը լքում է նորածին Պիաֆին։ Վերջինս որոշ ժամանակ ապրում է մայրական տատի՝ Էմմայի հետ։ 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու համար հայրը զինվորագրվեց ֆրանսիական բանակին։ Էդիթին տեղափոխեցին մոր մոտ, ով Բերնեյում հասարակաց տուն էր տնօրինում։ Այստեղ մարմնավաճառուհիներն օգնում էին խնամել Պիաֆին[13]։ Հասարակաց տունն ուներ երկու հարկ և յոթ սենյակ։ Մարմնավաճառուհիներն այնքան էլ շատ չէին։ Ինչպես հետո Պիաֆն է նշում՝ մոտ տասը չքավոր աղջիկներ, որոնցից հինգ կամ վեցը հիմնական աշխատողներ էին, իսկ մի քանիսը՝ ոչ մշտակա։ Էդիթը վստահ էր, որ իր թուլությունը տղամարդկանց հանդեպ կապված էր իր՝ տատի հասարակաց տան մարմնավաճառուհիներին միախառնված լինելուց։ «Կարծում եմ, երբ տղան կանչում է աղջկան, աղջիկը երբեք չպետք է մերժի նրան»,- կասեր Պիաֆը[24]։
Երեքից յոթ տարեկան հասակում Պիաֆը մասամբ կույր էր եղջերենու բորբոքային հիվանդության հետևանքով։ Կենսագրություններից մեկում նշվում է, որ նրա տեսողությունը վերականգնվեց, երբ տատի համար աշխատող մարմնավաճառուհիները գումար հավաքեցին աղջկան սբ․ Թերեզ Լիզյոացու գերեզման ուխտ տանելու համար։ Պիաֆը վստահ էր՝ սա հրաշքով բուժում էր[25]։
1929 թվականին (14 տարեկանում) Պիաֆը հոր հետ մասնակցում է ակրոբատական փողոցային ներկայացումների ողջ Ֆրանսիայով և հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ երգում է հանրության առաջ[26]։ 15 տարեկանում Պիաֆը հանդիպում է Simone "Mômone" Berteaut-ին, ով գրեթե քույր էր իր համար և Պիաֆի կյանքի ուղեկիցն էր։ Միասին շրջում էին փողոցներով, երգում գումար վաստակում։ Լինելով ակրոբատների տրիոյի անդամ՝ աշխատած լրացուցիչ գումարով Պիաֆը և Mômone-ը սենյակ վարձեցին Grand Hôtel de Clermont-ում (18 Rue Véron, Մոնմարտր, Փարիզի 18-րդ վարչական բաժանում)[13]՝ Mômone-ի հետ աշխատելով որպես շրջիկ երգչուհի Պիգալ թաղամասում, Մենիլմոնտանում և Փարիզի արվարձաններում։
1932 թվականին Պիաֆը ծանոթանում է Լուի Դյուպոնի հետ և սիրահարվում։ Շատ կարճ ժամանակում Լուին տեղափոխվում է Պիաֆի սենյակ, անկախ Mômone-ի՝ իր հանդեպ տածած ատելության։ Լուիին երբեք դուր չի եկել Պիաֆի՝ փողոցներում թափառելու գաղափարը։ Աշխատանքներ գտնելով նրա համար՝ Լուին համոզում է Պիաֆին աշխատել։ Վերջինս դիմադրեց այնքան ժամանակ, մինչև հղիացավ և կարճ ժամանակով աշխատանքի անցավ գործարանում՝ որպես ծաղկեպսակ պատրաստող[27]։
1933 թվականի փետրվարին Տենոն հիվանդանոցում ծնվում է Պիաֆի (17 տարեկան) դուստրը՝ Մարսելը (կեղծանուն՝ Cécelle)։ Պիաֆն էլ մոր նման դժվարանում է հոգ տանել երեխային։ Նա չուներ մայրակակն բնազդ, ծնողական գիտելիքներ և հմուտ չէր տնային գործերում։ Պիաֆն անմիջապես անցնում է փողոցային երգերին, որը շարունակվում է միչև 1933 թվականի ամառ[27]։
Իր վարքագծի շուրջ շարունակական վեճերի պատճառով Պիաֆը լքում է Լուի Դյուպոնին՝ իր հետ տանելով Մարսելին և Mômone-ին։ Երեքով հաստատվեցին Hôtel Au Clair de Lune-ում,(Rue André-Antoine)։ Այս ընթացքում Պիաֆը և Mômone-ը հիմնականում զբավում էին փողոցներում կամ ակումբներում երգելով։ Մարսելը մնում էր սենյակում մենակ։ Վերջապես Դյուպոնը տանում է երեխային իր հետ։ Ըստ նրա՝ եթե Էդիթն իսկապես ցանկանում էր երեխային, նա կվերադառնար տուն, անկախ դայակին վճարելուց։ Մարսելը մահանում է մենինգիտից երկու տարեկանում։ Ենթադրվում է, որ Պիաֆը գիշերել է մի տղամարդու հետ Մարսելի թաղման ծախսերը հոգալու համար[27][28]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Le Gerny's գիշերային ակումբի տնօրեն Լուի Լեփլեն Պիաֆին գտավ Փարիզի Պիգալ թաղամասում[13][16][19]։ Նրա ակումբ էին այցելում ստորին և վերին խավի մարդիկ։ Լուին համոզեց Պիաֆին երգել։ Վերջինիս ծայրահեղ նյարդայնությունը, կարճահասակությունը (142 սմ․)[17][29] ոգեշնչեցին Լուիին Էդիթին տալ մի կեղծանուն, որ ուղեկցելու էր նրան ողջ կյանքի ընթացքում և լինելու էր բեմական անունը՝ La Môme Piaf[16] (Փարիզի ժարգոն, որ նշանակում է կին ճնճղուկը կամ փոքրրիկ ճնճղուկը)[13]։ Լեփլեն սովորեցրեց Էդիթին բեմական կեցվածքի հիմունքները, խորհուրդ տվեց հագնել սև զգեստ, որն էլ դարձավ Էդիթի տարբերակիչ հանդերձանքը[13]։
Լեփլեն վարում էր մեծ գովազդային արշավ Պիաֆի ելույթի գիշերվա նախորդող օրերին, գրավում շատ հայտնիների ուշադրությունը, որոնց թվում էր դերասան և երգիչ Շեվալե Մորիսը[13]։ Նվագախմբի առաջնորդն այդ երեկո Ջանգո Ռեյնհարդն էր, դաշնակահարը՝ Նորբեր Գլանցբերգը[14]։ Ակումբում Պիաֆի առաջին ներկայացումներին հաջորդեցին նույն տարում թողարկված երկու ձայնագրությունները[29], որոնցից մեկը թողարկեց Մարգարետ Մոնոտը՝ Պիաֆի կյանքի գործընկերը և սիրելի երգահաններից մեկը[13]։
1936 թվականի ապրիլի 6-ինի[13] Լեփլեն սպանվեց։ Պիաֆին հարցաքննեցին և մեղադրեցին որպես սպանությանը ներկա։ Սակայն շուտով արդարացրին[16]։ Լեփլիին սպանել էին ավազակախմբերը, որոնք նախկինում կապված էի Պիաֆի հետ[30]։ Այժմ ԶԼՄ-ների բացասական ուշադրությունը[17] սպառնում էր նրա կարիերային[13]։ Իր իմիջը վերականգնելու նպատակով Էդիթը միացավ Ասսո Ռայմոնին, ում հետ հետագայում ռոմանտիկ հարաբերություններ ուներ։ Ռայմոնը փոխեց Էդիթի անունը՝ անվանելով նրան Էդիթ Պիաֆ։ Արգելեց անցանկալի ծանոթներին տեսնել Էդիթին և հանձնարարեց Մարգարետ Մոնոտին գրել երգեր, որոնք կարտացոլեին Պիաֆի նախկին փողոցային կյանքը[13]։
1940 թվականին Պիաֆը նկարահանվեց Ժան Կոկտոյի հաջողակ մեկ գործողությամբ պիեսում՝ Le Bel Indifférent-ում[13]։ Փարիզի գերմանական օկուպացիան չկանգնեցրեց նրա կարիերան։ Պիաֆը սկսեց ընկերանալ նշանավոր մարդկանց հետ, որոնցից էր պոետ Jacques Bourgeat-ը։ Պիաֆն ինքն էր գրում իր երգերից շատերի խոսքերը, համագործակցում երգահանների հետ երաժշտության համար։ 1944 թվականի գարնանը Մուլեն Ռուժում համագործակցեց և սիրային հարաբերությունների մեջ էր Իվ Մոնտանի հետ[17][30]։
1947 թվականին Պիաֆը Իվ Մոնտանի համար գրեց «Mais qu’est-ce que j’ai ?» երգի խոսքերը, իսկ երաժշտության հեղինակն էր Հենրի Բետտին։ Մեկ տարվա ընթացքում Պիաֆը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի երգչուհին։ Պիաֆի և Մոնտանի հարաբերությունները խզվեցին, երբ վերջինս դարձավ արդեն այնքան հայտնի, որքան Պիաֆն էր[13]։
Այս ընթացքում Պիաֆը՝ որպես Ֆրանսիայի ամենահայտնի աստղ, մեծ հաջողությունների էր հասել Փարիզում[16][29]։ Պատերազմից հետո նա դարձավ հայտնի միջազգային մասշտաբով[16], ճամփորդեց Եվրոպայով, Միացյալ Նահանգներով և Հարավային Ամերիկայով։ Փարիզում նա հնարավորություն տվեց Atahualpa Yupanqui-ին (Héctor Roberto Chavero) բեմ բարձրանալ։ Վերջինիս առաջին համերգը տեղի ունեցավ 1950 թվականին։ Վաղ 1950-ական թվականներին Պիաֆն օգնեց Շառլ Ազնավուրին սկսել իր կարիերան՝ տանելով իր հետ Ֆրանսիա և Միացյալ նահանգներ կատարած իր շրջագայություններին և ձայնագրելով Շառլի երգերից մի քանիսը[13]։ Սկզբում նա քիչ հաջողություններ ունեցավ Միացյալ նահանգներում, որտեղ հանդիսատեսը սպասում էր շքեղ մի ներկայացում և հիասթափված էր Պիաֆի պարզագույն ցուցադրումից[13]։ 1947 թվականին Նյու Յորքի ազդեցիկ քննադատ Թոմսոն Վիրջիլի New York Herald Tribune-ում կատարած գրությունից հետո Պիաֆի հեղինակությունը բարձրանում է[13][31] այնքանով, որ նա ութ անգամ մասնակցում է The Ed Sullivan Show հաղորդմանը և երկու անգամ ելույթ ունենում Քարնեգի հոլում(1956[19] և 1957)։
Պիաֆի ամենահյատնի երգը՝ La Vie en rose-ը (հայերեն՝ Կյանքը վարդագույն ակնոցով)[13] գրվել է 1945 թվականին, 1998 թվականանին երգը մտավ «Գրեմմի մրցանակի փառքի դահլիճ»։
1955 թվականի հունվարից մինչև 1962 թվականի հոկտեմբեր Բրունո Կոկատրիքսի հայտնի Օլիմպիա համերգասրաում Պիաֆը հասավ վերջնական, կայուն հաջողության՝ տալով մի շարք համերգներ Փարիզի ամենահայտնի համերգասրահում[17]։ Այս համերգներից հինգի հատվածներ(1955, 1956, 1958, 1961, 1962) թողարկվել են ձայնագրությամբ և CD տարբերակով։ Սնանկացումից խուսափելու նպատակով Պիաֆի խոստացած 1961 թվականի համերգներում առաջին անգամ ներկայացվեց Non, je ne regrette rien երգը[17]։ 1963 թվականի ապրիլին Պիաֆը թողարկեց իր վերջին երգը՝ L'Homme de Berlin-ը։
Դեր գերմանական օկուպացիայի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիաֆի կարիերան և հայտնությունը թափ առան Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ[32]։ Պիաֆը ելույթ էր ունենում տարբեր գիշերային ակումբներում և հասարակաց տներում, որը ծաղկում ապրեց 1940-1945 թթ՝ Années Erotiques ( պատմաբան Patrick Buisson-ի գրքի վերնագիր)[33][34]։ Փարիզում հայտնի հասարակաց տներից շատերը, ներառյալ Le Chabanais-ը, Le Sphinx-ը, One Two Two-ը[35] La rue des Moulins-ը և Chez Marguerite-ը վարձված էին գերմանացի սպաների և համագործակցող ֆրանսիացիների համար[36]։ Պիաֆը, օրինակ, հրավիրված էր գերմանացի սպաների հովանավորությամբ Բեռլինում կայանալիք համերգային շրջագայությանը։ Նրա հետ էին դերասաններ և երաժիշտներ, ինչպիսիք են Լուլու Գաստեն, Ռայմոն Սուպլեքսը, Վիվիան Ռոմանսն ու Ալբեր Պրեժանը[37]։
1942 թվականին Պիաֆին հաջողվեց արժանանալ շքեղ բնակարանի Փարիզի 16-րդ թաղամասում (այժմ՝ rue Paul-Valéry) գտնվող տներից մեկում[38]։ Նա ապրում էր L'Étoile de Kléber-ի՝ հայտնի գիշերային ակումբի և հասարակաց տան վերևում, որը գտնվում էր Փարիզի գեստապոյի շտաբների մոտ[39]։
Պիաֆին համարում էին դավաճան և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանցքի ուժերին անդամակցող։ Պիաֆը ստիպված էր վկայություն տալ, քանի որ նախատեսված էր արգելել նրան հայտնվել ռադիոհաղորդումներում[14]։ Այնուամենայնիվ Պիաֆի քարտուղար Andrée Bigard-ը, որ Ֆրանսիայի պայքարի անդամ էր, ազատագրումից հետո խոսեց Պիաֆի օգտին[39][40]։ Ըստ Bigard-ի՝ Պիաֆը մի քանի անգամ ելույթ է ունեցել Գերմանիայի բանտարկյալների ճամբարներում՝ օգնելով շատ բանտարկյալների փախչել[41]։ Պիաֆը շատ արագ վերադառնում է երգին։ 1944թվականի դեկտեմբերին Մարսելում Պիաֆը բեմ է բարձրանում Մոնտանի հետ հակահիտլերյան խմբավորումների համար[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում Պիաֆը դուստր է ունենում՝ Մարսելը։ Երկու տարեկանում երեխան մահանում է։ Պիաֆն այլևս չէր ուզում և չունեցավ երեխաներ։
1949 թվականի հոկտեմբերին Փարիզ-Նյու Յորք թռիչքի ժամանակ ինքնաթիռի կործանումից մահանում է Պիաֆի կյանքի սերը՝ բռնցքամարտիկ Մարսել Սերդանը։ Վերջինս՝ չնայած ամուսնացած լինելուն, հարաբերությունների մեջ էր Պիաֆի հետ և մեկնում էր նրան հանդիպելու։ Էյր Ֆրանս ավիաընկերությանը պատկանող Lockheed Constellation ավիալայները ջախջախվեց Ազորյան կղզիներում։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ողջ անձնակազմը և ուղևորները, որոնց թվում էր հայտնի ջութակահարուհի Ժինեթ Նևյոն[42]։ Պիաֆի և Սերդանի մասին խոսում էր միջազգային մամուլը[17], քանի որ Սերդանը միջքաշայինների կարգի աշխարհի չեմպիոն էր և Ֆրանսիայի լեգենդ էր։
1951 թվականին Պիաֆը Շառլ Ազնավուրի հետ ավտովթարի է ենթարկվում և ծանր վնասվածքներ ստանում՝ կոտրելով ձեռքը և երկու կողերը։ Այնուհետև սուր բարդություններ առաջացան մորֆինի և ալկոհոլի կախվածությունից[13]։ Իրավիճակն ավելի է սրվում երկու գրեթե մահացու ավտովթարներից հետո[19]։ Երգիչ Ժակ Պիլսը Պիաֆին երեք տարբեր առիթներով տանում է վերականգնողական կենտրոն, բայց ապարդյուն[13]։
Պիաֆն ու Պիլսy (իսկական անունը՝ René Ducos) ամուսնանում են 1952 թվականին։ Պիլսը նրա առաջին ամուսինն էր։ Իսկ 1957 թվականին բաժանվում են։ 1962 թվականին Պիաֆն ամուսնանում է Տեո Սարապոյի հետ, ով Պիաֆից 20 տարով փոքր էր։ Տեոն հույն վարսահարդար էր, դարձել էր երգիչ և դերասան[13]։ Պիաֆի վերջին մի քանի ելույթներում ամուսինները միասին են երգել։
1915 թվականից 1931 թվականները Պիաֆը հիմնականում ապրել է հոր հետ Բելվիլում։ 1934-ից մինչև 1941 թվականը բնակվել է rue de Chézy 45 հասցեում՝ Նյոյի սյուր Սեն համայնքում։ 1941-1956 թվականներին Պիաֆն ապրել է մենակ, իսկ 1952-1956թթ՝ Ժակ Պիլսի հետ։ Այնուհետև մինչև 1959 թվականը շարունակել է ապրել մենակ։ Կյանքի վերջին տարիները (1959-1962թթ) մենակ, իսկ հետո Տեո Սարապոյի հետ անցկացրել է Նյոյի սյուր Սենում՝ rue Édouard Nortier 23 հասցեում մինչև մահ՝ 1963 թվական։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկայական քանակությամբ դեղամիջոցները, որոնք Պիաֆն ընդունում էր սկզբում արթրիտի ցավերի հանգստացման համար, իսկ ավելի ուշ՝ անքնության դեմ, դրա հետ մեկտեղ ալկոհոլի չարաշահումը ազդեցին Պիաֆի առողջության վրա։ Ավտովթարների հետևանքով ավելի էր սրվում կախվածությունը, և ի վերջո 1959 թվականին Պիաֆը ստամոքսի խոցի մի քանի վիրահատություններ է տանում։ Լյարդի վատթարացմանը զուգահեռ արյան փոխներարկումից հետո, մինչև 1962 թվականը Պիաֆը զգալի քաշ էր կորցրել և հասել ընդամենը 30կգ։ Մի քանի ամիս գիտակից, երբեմն էլ անգիտակից վիճակում լինելուց հետո 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Plascassier թաղամասում (Գրասսե), Ֆրանսիական Ռիվիերայում, գտնվող իր վիլլայում Պիաֆը մահանում է լյարդի քաղցկեղից[43] 47 տարեկան հասակում։ Պիաֆի մահից մեկ օր անց՝ 1963 թվականի հոկտեմբերի 11-ին մահանում է կինոռեժիսոր և Պիաֆի ընկեր Ժան Կոկտոն[44]։ Պիաֆի վերջին խոսքերն էին․ «Յուրաքանչյուր հիմար արարքի համար, որ գործում ես այս կյանքում, ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել»[45]։ Կա վարկած, որ Սարապոն մարմինը գաղտնի տարել է Փարիզ, որպեսզի երկրպագուները կարծեն՝ Պիաֆը մահացել է իր իսկ հայրենիքում[13][35]։ Պիաֆը թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ դստեր՝ Մարսելի կողքին։ Նրա գերեզմանն ամենաշատ այցելվողների շարքին է պատկանում[13]։ Նույն գերեզմանում են թաղված Պիաֆի հայրը՝ Լուի Ալֆոնս Գասսիոն, և Տեո Սարապոն։ Շիրմաքարի ստորին հատվածում փորագրված է՝ Famille Gassion-Piaf։ Կողքին փորագրված է իր անունը՝ Madame Lamboukas dite Édith Piaf։
Չնայած Պիաֆի վարած ապրելակերպի պատճառով կարդինալ Մորիս Ֆելտենը մերժում է հոգեհանգստի արարողությունն (անգլ.՝ requiem Mass, funeral Mass) անցկացնել[35], հուղարկավորության ժամանակ տասնյակ հազարավորներ մարդիկ Փարիզի փողոցներում սգում էին նրա մահը[13]։ Ավելի քան 100,000 երկրպագուներ ներկա էին թաղման արարողությանը[35][46]։ Շառլ Ազնավուրը նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Պիաֆի թաղման արարողությունը միակ դեպքն է եղել, երբ ինքը ականատես է եղել Փարիզի երթևեկության ամբողջովին փակմանը[35]։
1963 թվականից սկսած ֆրանսիական մամուլը շարունակաբար թերթեր, գրքեր է հրատարակում, հատուկ հեռուստահաղորդումներ և ֆիլմեր թողարկում աստղի մասին, որ հաճախ համընկնում էր Պիաֆի մահվան տարելիցի հետ[14]։ ԽՍՀՄ տարիների աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան ի պատիվ Եդիթ Պիաֆի փոքր մոլորակն անվանում է 3772 Պիաֆ։
Փարիզում գործում է երկհարկանի թանգարան՝ Musée Édith Piaf[35][47]։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին, Պիաֆի մահից հիսուն տարի անց, իր ծննդավայր Բելվիլի Սբ․ Ժան Բատիստեյի եկեղեցում հռոմեական կաթոլիկ եկեղեցին հիշատակի արարողություն է կազմակերպում։
2015 թվականի դեկտեմբերի 19-ին Նյու Յորքի The Town Hall-ում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Պիաֆի ծննդյան 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էին Ռոբերտ Օսբորնը, Դանիել Նարդիսիոն և Էնդի Բրատեյնը։ Մասնակցում էին Little Annie-ն, Gay Marshall-ը, Amber Martin-ը, Marilyn Maye-ը, Meow Meow-ն, Elaine Paige-ն, Molly Pope-ը, Vivian Reed-ը, Kim David Smith-ը և Aaron Weinstein-ը[48][49]։
Ֆիլմեր Պիաֆի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիաֆի կյանքը եղել է մի շարք ֆիլմերի և պիեսների ստեղծման աղբյուրը։
- Piaf (1974), ռեժիսոր՝ Guy Casaril, ֆիլմը պատկերում է Պիաֆի վաղ տարիները
- Piaf պիես (1978), դրամատուրգ՝ Pam Gems
- (ֆր.՝ Édith et Marcel) Էդիթն ու Մարսելը (1983), ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ, պատկերում է Պիաֆի և Մարսելի հարաբերութունները
- Piaf ... Her Story ... Her Songs (2003), Raquel Bitton
- (ֆր.՝ La Vie en rose) (2007) Վարդագույն կյանք, ռեժիսոր՝ Օլիվիե Դահան, Մարիոն Քոտիար, վերջինս 2007 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում՝ մարմնավորելով Էդիթ Պիաֆին։
- The Sparrow and the Birdman (2010), Raquel Bitton
- Edith Piaf Alive (2011), Flo Ankah
- Piaf, voz y delirio. (2017), Leonardo Padrón.
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933
- Entre Saint-Ouen et Clignancourt
- 1934
- L'Étranger
- 1935
- Mon apéro
- La Java de Cézigue
- Fais-moi valser
- 1936
- Les Mômes de la cloche
- J'suis mordue
- Mon légionnaire
- Le Contrebandier
- La Fille et le chien
- La Julie jolie
- Va danser
- Chand d'habits
- Reste
- Les Hiboux
- Quand même ( La Garçonne ֆիլմից)
- La Petite boutique
- Y'avait du soleil
- Il n'est pas distingué
- Les Deux ménétriers
- Mon amant de la coloniale
- C'est toi le plus fort
- Le Fanion de la légion
- J'entends la sirène
- Ding, din, dong
- Madeleine qu'avait du cœur
- Les Marins ça fait des voyages
- Simple comme bonjour
- Le Mauvais matelot
- Celui qui ne savait pas pleurer
- 1937
- Le Grand Voyage du pauvre Nègre
- Un jeune homme chantait
- Tout fout le camp
- Ne m'écris pas
- Partance (Ասսո Ռայմոնի հետ)
- Dans un bouge du Vieux Port
- Mon cœur est au coin d'une rue
- 1938
- С'est lui que mon cœur a choisi
- Paris-Méditerranée
- La Java en mineur
- Browning
- Le Chacal
- Corrèqu' et réguyer
- 1939
- Y'en a un de trop
- Elle fréquentait la rue Pigalle
- Le Petit Monsieur triste
- Les Deux Copains
- Je n'en connais pas la fin
- 1940
- Embrasse-moi
- On danse sur ma chanson
- Sur une colline
- C'est la moindre des choses
- Escale
- L'Accordéoniste
- 1941
- Où sont-ils, mes petits copains?
- C'était un jour de fête
- C'est un monsieur très distingué
- J'ai dansé avec l'Amour (Montmartre-sur-Seine ֆիլմից)
- Tu es partout ( Montmartre-sur-Seine ֆիլմից)
- L'Homme des bars
- Le Vagabond
- 1942
- Jimmy, c'est lui
- Un coin tout bleu (Montmartre-sur-Seine ֆիլմից)
- Sans y penser
- Un monsieur me suit dans la rue
- 1943
- J'ai qu'à l'regarder...
- Le Chasseur de l'hôtel
- C'était une histoire d'amour
- Le Brun et le Blond
- Monsieur Saint-Pierre
- Coup de Grisou
- De l'autre côté de la rue
- La Demoiselle du cinqième
- C'était si bon
- Je ne veux plus laver la vaisselle
- La Valse de Paris
- Chanson d'amour
- Ses mains
- 1944
- Les deux rengaines
- Y'a pas d'printemps
- Les Histoires de coeur
- C'est toujours la même histoire
- 1945
- Le Disque usé
- Elle a...
- Regarde-moi toujours comme ça
- Les Gars qui marchaient
- Il Riait
- Monsieur Ernest a réussi
- 1946
- La Vie en rose
- Les trois cloches (Les Compagnons de la chanso)
- Dans ma rue
- J'm'en fous pas mal
- C'est merveilleux (Étoile sans lumière ֆիլմից)
- Adieu mon cœur
- Le Chant du pirate
- Céline (Les Compagnons de la Chanson)
- Le petit homme
- Le Roi a fait battre tambour (Les Compagnons de la Chanson)
- Dans les prisons de Nantes (Les Compagnons de la Chanson)
- Elle chantait (Les Compagnons de la Chanson)
- Mariage
- Un refrain courait dans la rue
- Miss Otis Regrets
- Il est né, le divin enfant
- 1947
- C'est pour ça (Neuf garçons, un cœur ֆիլմից)
- Qu'as-tu fait John?
- Sophie (Neuf garçons, un cœur ֆիլմից)
- Mais qu’est-ce que j’ai ?
- Le Geste
- Si tu partais
- {{|Une chanson à trois temps|fr}}
- Un Homme comme les autres
- Les Cloches sonnent
- Johnny Fedora et Alice Blue Bonnet
- Le Rideau tombe avant la fin
- Elle avait son sourire
- 1948
- Monsieur Lenoble
- Les Amants de Paris
- Il a chanté
- Les vieux bateaux
- Il pleut
- Cousu de fil blanc
- Amour du mois de mai
- Monsieur X
- 1949
- Bal dans ma rue
- Pour moi tout' seule
- Pleure pas
- Le Prisonnier de la tour (Si le roi savait ça Isabelle)
- L'Orgue des amoureux
- Dany
- Paris ( L'Homme aux mains d'argile ֆիլմից)
- 1950
- Hymne à l'amour
- Le Chevalier de Paris
- Il fait bon t'aimer
- La p'tite Marie
- Tous les amoureux chantent
- Il y avait
- C'est d'la faute à tes yeux
- C'est un gars
- Hymn to Love
- Autumn Leaves
- The Three Bells
- Le Ciel est fermé
- La Fête continue
- Simply a Waltz
- La Vie en rose (անգլերեն)
- 1951
- Padam, padam...
- Avant l'heure
- L'homme que j'aimerai
- Du matin jusqu'au soir
- Demain (Il fera jour)
- C'est toi (Էդի Կոնստանտինի հետ)
- Rien de rien
- Si, si, si, si (Էդի Կոնստանտինի հետ)
- À l'enseigne de la fille sans cœur
- Télégramme
- Une enfant
- Plus bleu que tes yeux
- Le Noël de la rue
- La Valse de l'amour
- La Rue aux chansons
- Jezebel
- Chante-moi (M. Jiteau-ի հետ)
- Chanson de Catherine
- Chanson bleue
- Je hais les dimanches
- 1952
- Au bal de la chance
- Elle a dit
- Notre-Dame de Paris
- Mon ami m'a donné
- Je t'ai dans la peau (Boum sur Paris ֆիլմից)
- Monsieur et madame
- Ça gueule ça, madame ( Jacques Pills-ի հետ, Boum sur Paris ֆիլմից)
- 1953
- Bravo pour le clown
- Sœur Anne
- N'y va pas Manuel
- Les Amants de Venise
- L'effet qu'tu m'fais
- Johnny, tu n'es pas un ange
- Jean et Martine
- Et moi...
- Pour qu'elle soit jolie ma chanson (Jacques Pills-ի հետ, Boum sur Paris ֆիլմից)
- Les Croix
- Le bel indifférent
- Heureuse
- 1954
- La Goualante du pauvre jean
- Enfin le printemps
- Retour
- Mea culpa
- Le "Ça ira" (Si Versailles m'était conté ֆիլմից)
- Avec ce soleil
- L'Homme au piano
- Sérénade du Pavé (French Cancan ֆիլմից)
- Sous le ciel de Paris
- 1955
- Un grand amour qui s'achève
- Miséricorde
- C'est à Hambourg
- Légende
- Le Chemin des forains
- La Vie en rose (իսպաներեն)
- 1956
- Heaven Have Mercy
- One Little Man
- 'Cause I Love You
- Chante-Moi (անգլերեն)
- Don't Cry
- I Shouldn't Care
- My Lost Melody
- Avant nous
- Et pourtant
- Marie la Française
- Les amants d'un jour
- L'Homme à la moto
- Soudain une vallée
- Une dame
- Toi qui sais
- 1957
- La Foule
- Les Prisons du roy
- Opinion publique
- Salle d'attente
- Les Grognards
- Comme moi
- 1958
- C'est un homme terrible
- Je me souviens d'une chanson
- Je sais comment
- Tatave
- Les Orgues de barbarie
- Eden Blues
- Le Gitan et la fille
- Fais comme si
- Le Ballet des cœurs
- Les Amants de demain
- Les Neiges de Finlande
- Tant qu'il y aura des jours
- Un étranger
- Mon manège à moi
- 1959
- Milord
- T'es beau, tu sais
- 1960
- Non, je ne regrette rien
- La Vie, l'amour
- Rue de Siam
- Jean l'Espagnol
- La belle histoire d'amour
- La Ville inconnue
- Non, la vie n'est pas triste
- Kiosque à journaux
- Le Métro de Paris
- Cri du cœur
- Les Blouses blanches
- Les Flons-Flons du bal
- Les Mots d'amour
- T'es l'homme qu'il me faut
- Mon Dieu
- Boulevard du crime
- C'est l'amour
- Des histoires
- Ouragan
- Je suis à toi
- Les Amants merveilleux
- Je m'imagine
- Jérusalem
- Le vieux piano
- 1961
- C'est peut-être ça
- Les bleuets d'azur
- Quand tu dors
- Mon vieux Lucien
- Le Dénicheur
- J'n'attends plus rien
- J'en ai passé des nuits
- Exodus
- Faut pas qu'il se figure
- Les Amants (Շառլ Դումոնտի հետ )
- No Regrets
- Le Billard électrique
- Marie-Trottoir
- Qu'il était triste cet anglais
- Toujours aimer
- Mon Dieu (անգլերեն)
- Le Bruit des villes
- Dans leur baiser
- 1962
- Le Droit d'aimer
- À quoi ça sert l'amour (Տեո Սարապոյի հետ)
- Fallait-il
- Une valse
- Inconnu excepte de dieu (Շառլ Դումոնտի հետ)
- Quatorze Juillet
- Les Amants de Teruel (Միկիս Թեոդորակիսի հետ)
- Roulez tambours
- Musique à tout va
- Le Rendez-vous
- Toi, tu l'entends pas!
- Carmen's Story
- On cherche un Auguste
- Ça fait drôle
- Emporte-moi
- Polichinelle
- Le petit brouillard (Un petit brouillard)
- Le Diable de la Bastille
- 1963
- C'était pas moi
- Le Chant d'amour
- Tiens, v'là un marin
- J'en ai tant vu
- Traqué
- Les Gens
- Margot cœur gros
- Monsieur Incognito
- Un Dimanche à Londres (Տեո Սարապոյի հետ)
- L'Homme de Berlin (վերջին ձայնագրություն)
Ֆիլմագրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- La garçonne (1936), Jean de Limur
- Montmartre-sur-Seine (1941), Georges Lacombe
- Star Without Light (1946), Marcel Blistène
- Neuf garçons, un cœur (1947), Georges Freedland
- Paris Still Sings (1951), Pierre Montazel
- Boum sur Paris (1953), Maurice de Canonge
- Si Versailles m'était conté (1954), Sacha Guitry
- French Cancan (1954), Jean Renoir
- Música de Siempre (1958), sang "La vida en rosa", the Spanish version of "La Vie en rose".
- Les Amants de demain (1959), Marcel Blistène
(1998) “Tu Es Partout” Saving Private Ryan
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Bel Indifférent Le Bel Indifférent (1940), Jean Cocteau
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև նշված են Պիաֆի երգերի ժողովածուների անվանումները, այլ ոչ Պիաֆի գործունեության ժամանակ թողարկվածները։
- Edith Piaf: Edith Piaf (Music For Pleasure MFP 1396) 1961
- Ses Plus Belles Chansons (Contour 6870505) 1969
- The Voice of the Sparrow: The Very Best of Édith Piaf, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ Հունիս, 1991
- Édith Piaf: 30th Anniversaire, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 5 ապրիլի, 1994
- Édith Piaf: Her Greatest Recordings 1935–1943, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 15 հուլիս, 1995
- The Early Years: 1938–1945, Vol. 3, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 15 հոկտեմբեր, 1996
- Hymn to Love: All Her Greatest Songs in English, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 4 նոյեմբեր, 1996
- Gold Collection, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 9 հունվար, 1998
- The Rare Piaf 1950–1962 (28 ապրիլ, 1998)
- La Vie en rose, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 26 հունվար, 1999
- Montmartre Sur Seine (soundtrack import), սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 19 September 2000
- Éternelle: The Best Of (29 հունվար, 2002)
- Love and Passion (boxed set), սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 8 April 2002
- The Very Best of Édith Piaf (import), սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 29 հոկտեմբեր, 2002
- 75 Chansons (Box set/import), սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 22 սեպտեմբեր, 2005
- 48 Titres Originaux (import), (09/01/2006)
- Édith Piaf: L'Intégrale/Complete 20 CD/413 Chansons, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 27 փետրվար, 2007
- Édith Piaf: The Absolutely Essential 3 CD Collection/Proper Records UK, սկզբնական թողարկման ամսաթիվը՝ 31 մայիս, 2011
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- Édith Piaf: A Passionate Life (24 մայիս, 2004)
- Édith Piaf: Eternal Hymn (Éternelle, l'hymne à la môme, PAL, Region 2, import)
- Piaf: Her Story, Her Songs (հունիս, 2006)
- Piaf: La Môme (2007)
- La Vie en rose (biopic, 2008)
- Édith Piaf: The Perfect Concert and Piaf: The Documentary (փետրվար, 2009)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berteaut, Simone (1965) [1958]. Robert Laffont (ed.). Au bal de la chance (French). Translated by G. Boulanger. Paris: Penguin. ISBN 978-0-14-003669-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), translated into English - The Piaf Legend, by David Bret, Robson Books, 1988.
- Piaf: A Passionate Life, by David Bret, Robson Books, 1998, revised JR Books, 2007
- "The Sparrow – Edith Piaf", chapter in Singers & The Song (pp. 23–43), by Gene Lees, Oxford University Press, 1987, insightful critique of Piaf's biography and music.
- Marlene, My Friend, by David Bret, Robson Books, 1993. Dietrich dedicates a whole chapter to her friendship with Piaf.
- Oh! Père Lachaise, by Jim Yates, Édition d'Amèlie 2007, 978-0-9555836-0-5. Piaf and Oscar Wilde meet in a pink-tinted Parisian Purgatory.
- Piaf, by Margaret Crosland. New York: G. P. Putnam's Sons, 1985, 0-399-13088-8. A biography.
- Édith Piaf, secrète et publique, [by] Denise Gassion (sister of É. Piaf) & Robert Morcet, Ergo Press, 1988; 2-86957-001-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjEtMDYtMDUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MzA1OTQ5O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1704%2C-1350&uielem_islocked=0&uielem_zoom=220&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.cineartistes.com/?page=images&id=715&type=3
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.parismatch.com/People/Musique/En-images/Edith-Piaf-une-voix-qui-vibre-toujours-Elle-aurait-eu-100-ans-aujourd-hui-La-Mome-anniversaire-100-ans-de-naissance-884389
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118594125 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 637. — ISBN 978-2-914611-48-0
- ↑ https://www.rosicrucian.org/history
- ↑ https://www.nzz.ch/panorama/buch-raeumt-mit-mythen-um-edith-piaf-auf-ld.715455
- ↑ http://www.knerger.de/html/piafmusiker_11.html
- ↑ https://web.archive.org/web/20150626200735/https://www.grammy.org/recording-academy/awards/hall-of-fame
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 Huey, Steve. Édith Piaf biography AllMusic կայքում. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22:
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Burke, Carolyn. No Regrets: The Life of Edith Piaf, Alfred A. Knopf 2011, 978-0-307-26801-3
- ↑ Morris, Wesley (2007 թ․ հունիսի 15). «A complex portrait of a spellbinding singer». The Boston Globe. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Rainer, Peter (2007 թ․ հունիսի 8). «'La Vie en rose': Édith Piaf's encore». The Christian Science Monitor. Boston. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 «Biography: Édith Piaf». Radio France Internationale Musique. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Vallois, Thirza (February 1998). «Two Paris Love Stories». Paris Kiosque. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Ray, Joe (2003 թ․ հոկտեմբերի 11). «Édith Piaf and Jacques Brel live again in Paris: The two legendary singers are making a comeback in cafes and theatres in the City of Light». The Vancouver Sun. Canada. էջ F3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Death certificate Year 1890, France, Montluçon (03), 1890, N°501, 2E 191 194
- ↑ ։ Her grandmother, Emma Saïd ben Mohamed, was born in Mogador, Morocco, in December 1876, « Emma Saïd ben Mohamed, d'origine kabyle et probablement connue au Maroc où renvoie son acte de naissance établi à Mogador, le 10 décembre 1876 », Pierre Duclos and Georges Martin, Piaf, biographie, Éditions du Seuil, 1993, Paris, p. 41
- ↑ "Her mother, half-Italian, half-Berber", David Bret, Piaf: A Passionate Life, Robson Books, 1998, p. 2
- ↑ Bensoussan, Albert (2013). Edith Piaf (ֆրանսերեն). Editions Gallimard. էջ 20. ISBN 9782072477126. «Car on a souvent présenté cette femme, Emma de son prénom véritable, née en France d'un père marocain, comme une Kabyle, ce qu'elle n'était certainement pas, la Kabylie se trouvant en Algérie. Ces Berbères du Sud marocain sont appelés Chleuhs, avec un parler berbère qu'on.....»
- ↑ Edith Piaf : Biographie, Albert Bensoussan, Folio, Stockholm 1893, p. 22
- ↑ Piaf, Simone Berteaut, Allen & Unwin (1970)
- ↑ Willsher, Kim (2015 թ․ ապրիլի 12). «France celebrates singer Edith Piaf with exhibition for centenary of her birth». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 «Piaf's Paris». Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Allen, Brooke (2011 թ․ մարտի 28). «"No Regrets": Discovering Edith Piaf's epically messy love life». Salon. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 Fine, Marshall (2007 թ․ հունիսի 4). «The soul of the Sparrow». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 30,0 30,1 Mayer, Andre (2007 թ․ հունիսի 8). «Songbird». CBC. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Thomson, Virgil. "La Môme Piaf", New York Herald Tribune, 9 November 1947.
- ↑ And the Show Went On: Cultural Life in Nazi-occupied Paris, Alan Riding Knopf Doubleday Publishing Group, 19 October 2010,
- ↑ Véronique Willemin, La Mondaine, histoire et archives de la Police des Mœurs, hoëbeke, 2009, P..
- ↑ 1940–1945 Années érotiques – tome 2: De la Grande Prostituée à la revanche des mâles Patrick Buisson Albin Michel, 8 April 2009
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 Jeffries, Stuart (2003 թ․ նոյեմբերի 8). «The love of a poet». The Guardian. United Kingdom. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Die Schliessung der "Maisons closes" lag im Zug der Zeit, Frankfurter Allgemeine Zeitung, 15 October 1996. (գերմ.)
- ↑ Sous l’œil de l’Occupant, la France vue par l’Allemagne, 1940–1944. Éditions Armand Colin, Paris 2010, 978-2-200-24853-6.
- ↑ "Édith Piaf : la Môme, la vraie", L'Express, 21 August 2013
- ↑ 39,0 39,1 Robert Belleret: Piaf, un mythe français. Verlag Fayard, Paris 2013.
- ↑ Myriam Chimènes, Josette Alviset: La vie musicale sous Vichy. Editions Complexe, 2001, S. 302.
- ↑ Frank Prial: "Still No Regrets: Paris Remembers Its Piaf", The New York Times, 29 January 2004
- ↑ Marcel Cerdan's tragic disappearance (1949) Արխիվացված 2008-04-23 Wayback Machine – Marcel Cerdan Heritage
- ↑ France celebrates singer Edith Piaf with exhibition for centenary of her birth
- ↑ «Edith Piaf Profile – The Tragic Life of Edith Piaf – About.com». Worldmusic.about.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ William Langley (2013 թ․ հոկտեմբերի 13). «Edith Piaf: Mistress of heartbreak and pain who had a few regrets after all». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ (Ֆրանսերեն) Édith Piaf funeral – Video Արխիվացված 2008-12-20 Wayback Machine – French TV, 14 October 1963, INA
- ↑ Musée Édith Piaf Արխիվացված 9 Մայիս 2008 Wayback Machine
- ↑ "Piaf Centennial Celebration – Town Hall", review by Sandi Durell, Theater Pizzazz, 20 December 2015
- ↑ "Review: A Grand Tribute to the Little Sparrow Édith Piaf" by Stephen Holden, Նյու Յորք Թայմս, 20 December 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիթ Պիաֆ և Շառլ Ազնավուր
- Էդիթ Պիաֆ-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Newsreel on Édith Piaf's Life ՅուԹյուբում
- Edith Piaf and her Paris
- Falling down the rabbit hole with Edith Piaf, in Bernay – childhood in Normandy
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Պիաֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Պիաֆ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1963 մահեր
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Կոնտրալտոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Երգերի հեղինակներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Բեմական կեղծանուններ